19 Նոյեմբերի 2012, 1133 - Ա
Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԵՎ Ա. ՅԱԿՈՒԲՈՎՒ՝ ՕՐԵՆԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի մշակույթի փառատոնին մասնակցելու և «Հայաստանի Հանրապետության Արարատի և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին» համաձայնագրի դրույթների իրականացման վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի խորհրդական Ա. Յակուբովի՝ 2012 թվականի նոյեմբերի 7-10-ը Օրենբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Օրենբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։