16 Նոյեմբերի 2012, 1126 - Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18ի ՆՀ174Ն հրամանագրի 1ին կետով սահմանված կարգի 121րդ կետի 3րդ ենթակետի`
1. Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետականմասնավոր գործընկերության ԱսիաԽաղաղօվկիանոսյան նախարարական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1316ը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կ. Վարդանյանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1215ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի և Կ. Վարդանյանի՝ Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։