Վարչապետի որոշումներ

14 Նոյեմբերի 2012, 1114 - Ա

Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանին 2012 թվականի նոյեմբերի 20-23-ը գործուղել Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն)` «Վերջ տալ երեքից ցածր տարեկան երեխաներին հաստատությունում տեղավորելուն. աջակցենք բոլոր դեռահասների ընտանիքներին դաստիարակության հարցում» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ասատրյանի` Սոֆիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոֆիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր