Վարչապետի որոշումներ

9 Նոյեմբերի 2012, 1102 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի <<Մուշ-2>> և <<Անի>> թաղամասերի նորակառույց շենքերի 1756 բնակարանների գազաֆիկացման և ջեռուցման ծխատարների շինմոնտաժային աշխատանքներում արձանագրված խախտումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) 2-օրյա ժամկետում կատարել ուսումնասիրություններ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել մասնագիտական եզրակացություն.
2) 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ գազի թողարկման և ջեռուցման ապահովման հնարավորությունների վերաբերյալ:

Հավելված