9 Նոյեմբերի 2012, 1100 - Ա
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 10-րդ և 12-րդ կետերին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաս-տանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որո-շումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1061-Ա որոշման հավելվածի «Ուuանողու-թյան կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխու-թյունները`
1) «Վ. Սահակյան - «Կրթության կազմակերպում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - «Թարգմանչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող» բառերով.
2) «Ա. Չատինյան - «Կրթության կազմակերպում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Մարտիրոսյան - «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերով: