12 Նոյեմբերի 2012, 1108 - Ա
Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2012 թվականի նոյեմբերի 16-22-ը գործուղել Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն)` «Թվիննինգ» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների, ինչպես նաև հետագա համագործակցության ու հարաբերությունների զարգացման մասին Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության ավիացիոն իշխանությունների միջև քննարկումներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի` Մադրիդ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մադրիդ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: