Վարչապետի որոշումներ

12 Նոյեմբերի 2012, 1104 - Ա

Հ. ԾՈՒՂՈՒՆՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ Հ. Ծուղունյանին 2012 թվականի նոյեմբերի 12-15-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Հ. Ծուղունյանի՝ Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Ծուղունյանի` Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023