Վարչապետի որոշումներ

9 Նոյեմբերի 2012, 1101 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1054 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 1054 -Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Մարգարյանին» բառերից հետո լրացնել «և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանին» բառերով.
2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում`
ա. հանել «Հ. Թութունջյանինը,», «Գ. Բարսեղյանինը, Գ. Հովհաննիսյանինը,» բառերը.
բ. «Ա. Ալեքսանյանինը» բառերից հետո լրացնել «Խ. Ադումյանինը» բառերով.
3) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Ա. Հովակիմյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ» բառերը.
4) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Գ. Բեգլարյանինը,» բառերից հետո լրացնել «Ա. Հովակիմյանինը, Կ. Մինասյանինը,» բառերով.
5) որոշման հավելվածում`
ա. հանել «Հ. Թութունջյան - ՀՀ վարչապետի օգնական», «Գ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ» և «Գ. Հովհաննիսյան -ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր գործավար» բառերը,
բ. «Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար» բառերից հետո լրացնել «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (դեկտեմբերի 6-12-ը)» բառերով, իսկ «Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության «Հրապարակում» ծրագրի օպերատոր» բառերից հետո` «Խ. Ադումյան - թարգմանիչ» բառերով: