2 Ապրիլի 2004, 180 - Ա
«ՀԱՅՖԻԼՄ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Հայֆիլմ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և նրան ամրացված գույքի օտարման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Կ. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետ
(հանձնաժողովի նախագահ)
Պ. Եդիգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետի տեղակալ
Ն. Մնոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանա-
կան վարչության գլխավոր մասնագետ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
գլխավոր իրավախորհրդատու
Ա. Ալավերդյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխա-
տակազմի իրավաբանական անձանց պետական
ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետ
Ֆ. Բաշոյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
հաշվառման վարչության պետ
Ա. Գալստյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նա-
խարարության աշխատակազմի մշակույթի քաղա-
քականության վարչության թանգարանների, գրադա-
րանների և արխիվի բաժնի պետ
Ս. Դանիելյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճար-
տարապետության և քաղաքաշինության վարչության
պետ
Գ. Գ—որգյան - «Հայֆիլմ» պետական ոչ առևտրային կազմակեր-
պության տնօրեն
2. Հանձնաժողովին`
ա) 15-օրյա ժամկետում ավարտել «Հայֆիլմ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և նրան ամրացված գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքները և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին.
բ) 30-օրյա ժամկետում մշակել գույքի գնորդի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված` «Հայֆիլմ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և նրան ամրացված գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման.
բ) «Հայֆիլմ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և նրան ամրացված գույքի օտարման մասին տեղեկատվության հետ միասին հրապարակել նաև սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում նշված պայմանագրի նախագիծը։