Վարչապետի որոշումներ

8 Նոյեմբերի 2012, 1086 - Ա

Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՕՌԼԵԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանին 2012 թվականի նոյեմբերի 10-18-ը գործուղել Նյու Օռլեան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ Միացյալ Նահանգների Կոդեքս Գրասենյակից ստացված հրավերի հիման վրա սննդամթերքի հիգիենային վերաբերող Կոդեքս հանձնաժողովի 44-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախչագուլյանի` Նյու Օռլեան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Օռլեան գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: