Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2012, 1082 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆ - ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱ- ՏԵՍՎԱԾ «ՆԱՏՕ-Ի ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐ ՎԱԾ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ. ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՆԵՐԴՐՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2012 թվականի նոյեմբերի 1-8-ը ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011-2013 թվականների ծրագրով նախատեսված «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների և այդ շրջանակներում 2012 թվականի նոյեմբերի 5-6-ը ՆԱՏՕ-ի գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարի՝ Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1138300 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
2. Ընդունել ի գիտություն, որ նշված միջոցառումներին և սեմինարին մասնակցող հյուրերի կեցության ու սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն նրանց կողմից: