1 Նոյեմբերի 2012, 1068 - Ա
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին 2012 թվականի նոյեմբերի 7-9-ը գործուղել Կիև (Ուկրաինա)` «Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման» տարածաշրջանային վեցերորդ տարեկան համաժողովին մասնակցության և Խոր և համապարփակ ազատ աևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ Ուկրաինայի բանակցությունների ընթացքի վերաբերյալ փորձի փոխանակմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: