Վարչապետի որոշումներ

30 Հոկտեմբերի 2012, 1058 - Ա

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՄԱՆԻԼԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին 2012 թվականի նոյեմբերի 5-9-ը գործուղել Մանիլա (Ֆիլիպինների Հանրապետություն)՝ Ասիական զարգացման բանկի «Բազմակողմանի և կայուն տրանսպորտ» խորագրով 3-րդ տրանսպորտային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Բեգլարյանի` Մանիլա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մանիլա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: