Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2012, 1041 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 4-ի «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովելու մասին» N 58-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1 «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերով.
2 «Ա. Ալավերդյան» բառերը փոխարինել «Վ. Միրումյան» բառերով.
3 «Ա. Չիլինգարյան» բառերը փոխարինել «Վ. Աբրահամյան» բառերով.
4 «Հ. Ոսկանյան» բառերը փոխարինել «Տ. Պետրոսյան» բառերով.
5 «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: