Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2012, 1044 - Ա

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԵՎ Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻ` ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ դատարաններում էլեկտրոնային կառավարման, քրեակատարողական ծառայության և իրավաբանական անձանց պետական գրանցման համակարգերի վերաբերյալ փորձի փոխանակման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանի և Հայաստանի Հանրապետու-թյան արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանի՝ 2012 թվականի հոկ-տեմբերի 15-18-ը Էստոնիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: