Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2012, 1042 - Ա

Գ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության բաժնի պետի տեղակալ Գ. Ղազարյանին 2012 թվականի նոյեմբերի 1-23-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր
տնօրինության ֆինանսատնտեսական գործունեության ստուգմանը մասնակցելու համար:
2. Գ. Ղազարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Ղազարյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։