22 Փետրվարի 2006, 116 - Ա
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունվարի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի: