24 Հոկտեմբերի 2012, 1034 - Ա
Հ. ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանին 2012 թվականի հոկտեմբերի 20-26-ը գործուղել Ինդոնեզիայի Հանրապետություն՝ Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված աղետների ռիսկի նվազեցման 5-րդ Ասիական նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Մխիթարյանի՝ Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Մխիթարյանի` Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: