22 Հոկտեմբերի 2012, 1027 - Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2012 թվականի հոկտեմբերի 21-24-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` ոչ նյութական մշակութային ժառանգության ծրագրին ներկայացված որոշ անդամ երկրների հայտերի միջև նմանությունների հարցերին նվիրված նիստին մասնակցելու համար:
2. Ա. Սամուելյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից
վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի` Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։