Վարչապետի որոշումներ

19 Հոկտեմբերի 2012, 1024 - Ա

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանին 2012 թվականի հոկտեմբերի 21-24-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն միգրացիայի վերաբերյալ քաղաքականության շուրջ երկխոսության ձևաչափով հանդիպումներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։