Վարչապետի որոշումներ

19 Հոկտեմբերի 2012, 1020 - Ա

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԵՎ Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի հայեցակարգի հետ կապված հարցերի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ռ. Մելիքյանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 10-13-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր