19 Հոկտեմբերի 2012, 1019 - Ա
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանին 2012 թվականի հոկտեմբերի 22-26-ը գործուղել Բուենոս Այրես (Արգենտինայի Հանրապետություն)` փոխօգնության, փորձի փոխանակման, մաքսային գործին վերաբերող այլ հարցեր քննարկելու, Բուենոս Այրեսի նավահանգիստ այցելելու, ինչպես նաև մաքսային հարցերում համագործակցության և փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիրն ստորագրելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի և Ա. Աֆրիկյանի՝ Բուենոս Այրես գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուենոս Այրես գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: