17 Հոկտեմբերի 2012, 1015 - Ա
Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ա. Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գ. Խաչատրյանին 2012 թվականի հոկտեմբերի 23-27-ը գործուղել Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)՝ գյուղատնտեսության բնագավառում հայ-չինական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համար։
2. Ս. Կարապետյանի և Ա. Պետրոսյանի՝ Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի՝ Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսության ռեսուրսների կառավարում և մրցունակություն» ծրագրի մրցութային միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պեկին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: