17 Հոկտեմբերի 2012, 1014 - Ա
Դ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Ե. ԱՎԱԳՅԱՆԻ` ԿՈՒԱԼԱ ԼՈՒՄՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հակակոռուպցիոն կառույցների միջազգային ասոցիացիայի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազ Դ. Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Ե. Ավագյանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 2-8-ը Կուալա Լումպուր (Մալայզիա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Դ. Սարգսյանի և Ե. Ավագյանի՝ Կուալա Լումպուր գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։