17 Հոկտեմբերի 2012, 1012 - Ա
Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ` ՍԱՐԱՆՍԿ ԵՎ ՉԵԲՈՔՍԱՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում տրակտորներ ձեռք բերելու նպատակով բանակցություններ վարելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 15-18-ը Սարանսկ և Չեբոքսարի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Սարանսկ և Չեբոքսարի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: