Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2012, 951 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 79-րդ տարեդարձի առթիվ և այդ բնագավառում մատուցած ծառայությունների ու երկարամյա աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝

Անդրանիկ Շխյան - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»
ՓԲԸ-ի գլխավոր մենեջերի տեղակալ

Սամվել Բաղդասարյան - «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի տեխնիկական և
տեղեկատվական ապահովման ծառայության պետ

Ալբերտ Միրզոյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին
օդաչու