Վարչապետի որոշումներ

21 Օգոստոսի 2012, 802 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
«Առաքելություն Արևելք» դանիական օգնության և զարգացման կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի ու մարդասիրական օգնության և սոցիալական ոլորտում զարգացման ծրագրերի իրականացման գործում ներդրած ավանդի համար Կիմ Հարցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։
 

Արխիվ

2024

2023