15 Հոկտեմբերի 2012, 1006 - Ա
Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2012 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։
2. Սարգիս Սահակյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանի վրա: