Վարչապետի որոշումներ

3 Հոկտեմբերի 2012, 976 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 731-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաuտանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով uտեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաuտանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների ու Հայաuտանի Հանրապետության մարզպետների, Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը uահմանելու մաuին» N 731-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «Երևանի քաղաքապետի» բառերից հետո լրացնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի» բառերով.
2) որոշման հավելվածի`
ա. վերնագիրը «Հայաuտանի Հանրապետության մարզպետների» բառերից հետո լրացնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի» բառերով,
բ. 6-րդ կետի 2-րդ uյունակը «Երևանի քաղաքապետի» բառերից հետո լրացնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: