Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2012, 1005 - Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի» շրջանակներում վարկային համաձայնագրի շուրջ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել հետևյալ անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Վ. Արամյանին` ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:

 

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր