Վարչապետի որոշումներ

2 Հոկտեմբերի 2012, 953 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Ուսուցչի օրվա առթիվ, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում ունեցած հաջողությունների և մանկավարժության բնագավառում տարիների անխոնջ աշխատանքի համար հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝
Կարապետյան Արտուր - ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայրի միջնակարգ դպրոցի
կենսաբանության ուսուցիչ

Բադալյան Շողիկ - ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցի
ֆիզիկայի ուսուցչուհի

Բաբաջանյան Սիլվա - Երևանի թիվ 125 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի
ուսուցչուհի


2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Նիկողոսյան Մայիս - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

Միսակյան Սամվել - Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի շախմատի ուսուցիչ


Մալխասյան Ալվարդ - ՀՀ Արմավիրի մարզի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ
դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի

Բաղդասարյան Մանուշ - ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի

Գուրջանյան Սերգեյ - ՀՀ Լոռու մարզի Դարպասի միջնակարգ դպրոցի տնօրեն

Իսրայելյան Կարինե - - ՀՀ Լոռու մարզի Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցի դասվար
-
Գևորգյան Ջուլիետա - ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի միջնակարգ դպրոցի դասվար

Դավթյան Ռիտա - ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 հատուկ կրթահա-մալիրի տնօրեն

Թադևոսյան Ռենետա - ՀՀ Վայոց ձորի մարզի Խնձորուտի միջնակարգ
դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի

Մարալյան Քրիստինե - ՀՀ Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի

Նահապետյան Հակոբ - ՀՀ Շիրակի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ

Մկրտչյան Որմիզդուխտ - Երևանի Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցի փոխտնօրեն

Բալայան Վալենտինա - ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն

Ներսիսյան Քրիստինե - ՀՀ Արագածոտնի մարզի Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և
գրականության ուսուցչուհի