Վարչապետի որոշումներ

9 Հոկտեմբերի 2012, 990 - Ա

ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՆԱՏՕ/ԵԱԱՀԿ (Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոն) և Վրաստանի հետ համատեղ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «ՋԵՈՐՋԻԱ-2012» ուսումնավարժությանը մասնակցելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 22-27-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմի` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին՝
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Ս. Ազարյանինը՝ 2012 թվականի սեպտեմբերի 22-25-ի գիշերավարձի և օրապահիկի ծախսերը (բացառությամբ սեպտեմբերի 25-ի օրապահիկի և սեպտեմբերի 25-27-ի գիշերավարձի ծախսերի, որոնք կատարվել են Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի հաշվին).
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 53 ծառայողից բաղկացած հավաքական փրկարարական թիմի անդամներինը՝ 2012 թվականի սեպտեմբերի 22-27-ի օրապահիկի ծախսերը` հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի կողմից յուրաքանչյուր ծառայողին օրական վճարվել է 10-ական ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։