Վարչապետի որոշումներ

5 Հոկտեմբերի 2012, 984 - Ա

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 11-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը 2012 թվականի հոկտեմբերի 22-25-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
Նիստերի անցկացման, դահլիճի վարձակալության, ավտոմեքենաների վարձակալության, արարողակարգային և այլ միջոցառումների, կեցության, սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների ձեռքբերման և այլ օժանդակ ծախսերը` 12482500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվությունների: