Վարչապետի որոշումներ

2 Հոկտեմբերի 2012, 970 - Ա

Լ. ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լ. Երանոսյանին 2012 թվականի հոկտեմբերի 3-4-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության զորքերի միջև հետագա համագործակցության ակտիվացման հետ կապված հարցերը քննարկելու համար։
2. Լ. Երանոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Երանոսյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։