2 Հոկտեմբերի 2012, 964 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 354-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 18-ի Իմունա-կանխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին N 354-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ) բառերը փոխարինել Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ) բառերով.
2) Ա. Ղուկասյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ բառերը փոխարինել Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ բառերով.
3) Ս. Քրմոյան - ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական բառերը փոխարինել Ս. Քրմոյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար բառերով.
4) Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ բառերը փոխարինել Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ բառերով.
5) Ս. Առաքելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ բառերը փոխարինել Ա. Բախչագուլյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ բառերով.
6) Է. Դանիելյան - Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ բառերը փոխարինել Գ. Ղուկասյան - Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ բառերով.
7) <<Ն. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոuտիկանության բժշկական վարչության հիգիենիկ-հակահամաճարակային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան >> բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
ա. Կ. Կոստանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ,
բ. Ի. Աբգարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ: