Վարչապետի որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 924 - Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վրաստանում կայանալիք` Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 3-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

Հավելված