Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2012, 948 - Ա

Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանին 2012 թվականի հոկտեմբերի 18-20-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 42-րդ նիստին մասնակցելու համար:
2. Լ. Շահվերդյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Շահվերդյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: