Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2012, 947 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՒԲԱՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի խորհրդական Է. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2012 թվականի հոկտեմբերի 14-16-ը գործուղել Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ)` Հեռահաղորդակցության միջազգային միության «Միավորելով փոխակերպվող աշխարհը» խորագրով համաշխարհային համաժողովին մասնակցելու համար:
2. Գ. Բեգլարյանի, Է. Հակոբյանի և Գ. Գրիգորյանի` Դուբայ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբայ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: