Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2012, 946 - Ա

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2012 թվականի հոկտեմբերի 8-10-ը գործուղել Վրաստան` Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում անցկացվելիք առաջին տարածաշրջանային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սամուելյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Եվրոպական հանձնաժողովի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023