Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2012, 940 - Ա

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին 2012 թվականի հոկտեմբերի 9-12-ը գործուղել Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության, Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների շահագրգիռ կողմերի ձեռքբերումներին և գործունեության հեռանկարներին նվիրված «Երկխոսությունից դեպի համատեղ ծրագրեր» միջազգային գիտաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Հարությունյանի՝ Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Հարությունյանի՝ Բոնն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023