29 Սեպտեմբերի 2012, 929 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՈԿԻՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 9-14-ը Տոկիո (Ճապոնիա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Վ. Գաբրիելյանի և Վ. Արամյանի՝ Տոկիո գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ նաև ներկայացուցչական, գրասենյակի վարձույթ) կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ջավադյանի, Ա. Նախշիկյանի և Ա. Գրիգորյանի` Տոկիո գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ նաև ներկայացուցչական, գրասենյակի վարձույթ) կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Տոկիո մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տոկիո գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: