Վարչապետի որոշումներ

25 Սեպտեմբերի 2012, 923 - Ա

Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2012 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ։
2. Կավալենկո Շահգալդյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերիկ Բակլաչյանի վրա: