Վարչապետի որոշումներ

19 Սեպտեմբերի 2012, 910 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 560-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հունիսի 22-ի «Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 560-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների տրամադրման համար դատական իշխանության մարմիններին, նոտարներին, բանկերին և այլ կազմակերպություններին պետական տուրքի վճարումից ազատելու կարգը հաստատելու մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու կարգը սահմանելու մասին» բառերով: