Վարչապետի որոշումներ

14 Սեպտեմբերի 2012, 887 - Ա

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՄԱՆԻԼԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանին 2012 թվականի սեպտեմբերի 11-15-ը գործուղել Մանիլա (Ֆիլիպինների Հանրապետություն)` Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվելիք «Հարավ - Հարավ համագործակցություն» բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Հարությունյանի՝ Մանիլա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տ. Հարությունյանի` Մանիլա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։