Վարչապետի որոշումներ

14 Սեպտեմբերի 2012, 886 - Ա

Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Տ. Բարսեղյանին 2012 թվականի սեպտեմբերի 24-26-ը գործուղել Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն)` «Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացում» թվինինգ ծրագրի շրջանակներում կեղծարարության և հենության հայկական օբսերվատորիայի ներկայացուցիչների ու շահառու հաստատության կողմից թվինինգ ծրագրի համակարգող հանձնախմբի անդամների համար նախատեսված այցին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Բարսեղյանի՝ Կոպենհագեն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տ. Բարսեղյանի՝ Կոպենհագեն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: