Վարչապետի որոշումներ

19 Սեպտեմբերի 2012, 911 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ», «ԳՈԳԱՎԱՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`
1. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ֆինանսական հոսքերի կառավարման համար պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարութունը:
2. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև կնքված ծրագրի փաստաթղթով նախատեսված աշխատանքների իրականացման համակարգող և պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանարապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
3. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Բագրատաշեն-Սադախլո կամրջի կառուցման վերաբերյալ կնքվելիք համաձայնագրի իրականացման համակարգող և պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:
4. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
 

Հավելված