18 Սեպտեմբերի 2012, 904 - Ա
ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2-ՐԴ ՆԻՍՏԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-30-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 2012 թվականի նոյեմբերի 26-30-ը հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետություն Բելառուսի Հանրապետության պատվիրակության (25 մարդ) այցը կազմակերպելու կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի, ինչպես նաև հյուրերի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում դիմավորումն ու ճանապարհումը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել հյուրերի սպասարկման համար չորս ներկայացուցչական ավտոմեքենա, ռազմական ոստիկանության ուղեկցող երկու անձնակազմ, մեկ ավտոբուս, ինչպես նաև պատվիրակության անդամների սնունդը և կեցությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել պատվիրակության ուղեկցման համար ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:
4. Նիստի անցկացման և հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 12.607.500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին: