18 Սեպտեմբերի 2012, 899 - Ա
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին 2012 թվականի սեպտեմբերի 18-22-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին և ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
2. Հ. Թովմասյանի և Ա. Օրբելյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: