10 Սեպտեմբերի 2012, 877 - Ա
Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲՐԻՋՈՒՆԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Օրբելյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Ա. Հովհաննիսյանին 2012 թվականի սեպտեմբերի 26-28-ը գործուղել Բրիջունի (Խորվաթիայի Հանրապետություն)` արդարադատության ոլորտի տեղեկատվական համակարգերի մասնագետների համար անցկացվող խորհրդատվական ժողովին մասնակցելու համար:
2. Ա. Օրբելյանի և Ա. Հովհաննիսյանի` Բրիջունի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օրբելյանի և Ա. Հովհաննիսյանի` Բրիջունի գործուղման հետ կապված ճանապարհածախսը (Զագրեբից մինչև Բրիջունի), ինչպես նաև կեցության ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Օրբելյանի` Բրիջունի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։