10 Սեպտեմբերի 2012, 876 - Ա
ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Աջակցություն պետական միգրացիոն ծառայությանը` ուղղված միգրացիայի կառավարման ուժեղացմանը Հայաստանում» խորագրով թվինինգ ծրագրի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Շվեդիայի Թագավորության պատվիրակության (5 մարդ)՝ 2012 թվականի սեպտեմբերի 6-7-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, դահլիճի վարձակալության, փոխադրամիջոցների և այցելության հետ կապված այլ ծախսերը՝ 826500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացրած հաշվետվությունների: